Меню
Президент Союза армян России
Посол доброй воли ЮНЕСКО

Новости

Игорь Баринов: «В российском истеблишменте Ара Аршавирович пользуется большим доверием, он вхож во все кабинеты»

336 просмотров
Игорь Баринов: «В российском истеблишменте Ара Аршавирович пользуется большим доверием, он вхож во все кабинеты»

Игорь Баринов: «В российском истеблишменте Ара Аршавирович пользуется большим доверием, он вхож во все кабинеты»

«Общение с Ара Абрамяном носит не только деловой характер, но и неформальный, человеческий, потому что не влюбиться в этого человека невозможно – он открытый, реагирует на любую просьбу и энергия просто бьет из него ключом. 
 
На сегодняшний момент в Российской Федерации 21 федеральная национально-культурная автономия, но, к сожалению, работают они по-разному, потому что очень многое зависит от личностного фактора. И я честно могу сказать, что Союз армян России на сегодняшний день - одна из самых рабочих, активных организаций, на которую мы постоянно опираемся в своей работе. 
 
Совсем недавно, в период войны за Нагорный Карабах, когда были попытки перенесения этого конфликта на территорию РФ, очень многое зависело о того, как поведут себя национальные общины на территории нашей страны. Надо сказать, были отдельные инциденты, но благодаря в том числе активной работе Союза армян России и лично Ара Аршавировича, удалось избежать глобальных последствий на территории РФ.        
 
Я видел, что Ара Аршавирович все происходящие в Нагорном Карабахе события принимал очень близко к сердцу. Для него это была личная трагедия. Несмотря на то, что он много времени прожил в России, Армения остается для него Родиной, тем местом, о котором он говорит с большим теплом и сильно переживает за все, что происходит в Армении. 
 
Сложно найти человека, который более активно и энергично способствовал бы теплым, дружественным контактам между Арменией и Россией и в социальной, и экономической, и культурной сферах. Это большая заслуга и Союза армян России и лично Ара Абрамяна. В Российском истеблишменте Ара Аршавирович пользуется большим доверием, он вхож во все кабинеты, даже самые высокие и это во многом благодаря его и деловым, и человеческим качествам». 
 
Игорь Баринов – руководитель Федерального агентства по делам национальностей (ФАДН).
 
***
 
Իգոր Բարինովը Արա Աբրամյանի մասին. «Ռուսական իսթեբլիշմենթում Արա Արշավիրովիչը վայելում է մեծ վստահություն, նրա համար բաց են բոլոր աշխատասենյակների դռները, նույնիսկ ամենաբարձրերը, և դա մեծամասամբ նրա և գործարար, և մարդկային հատկանիշների շնորհիվ է»
 
«Արա Աբրահամյանի հետ շփումը ոչ միայն գործնական բնույթ է կրում, այլև ոչ ֆորմալ, մարդկային, որովհետև այդ մարդուն չսիրահարվել ուղղակի հնարավոր չէ. նա բաց է, արձագանքում է ցանկացած խնդրանքի, և նրա էներգիան ուղղակի անսպառ է:
 
Ներկա դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում գոյություն ունի 21 դաշնային ազգային-մշակութային ինքնավարություն, բայց, ցավոք, դրանք գործում են տարբեր ձևերով, քանի որ շատ բան կախված է անձնական գործոնից: Եվ անկեղծորեն կարող եմ ասել, որ Ռուսաստանի հայերի միությունն այսօր ամենաաշխատող, ակտիվ կազմակերպություններից մեկն է, որի վրա մենք մշտապես հենվում ենք մեր աշխատանքում։
 
Բոլորովին վերջերս, Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ, երբ փորձեր էին արվում այս հակամարտությունը տեղափոխել Ռուսաստանի Դաշնության տարածք, շատ բան կախված էր նրանից, թե ինչպես կվարվեին ազգային համայնքները մեր երկրի տարածքում: Պետք է ասեմ, որ եղել են եզակի միջադեպեր, բայց, Ռուսաստանի հայերի միության և անձամբ Արա Արշավիրովիչի ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել Ռուսաստանի Դաշնության տարածքում լուրջ խնդիրներից:
 
Ես ականատես էի, որ Արա Արշավիրովիչը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները սրտին շատ մոտ էր ընդունում։ Նրա համար դա անձնական ողբերգություն էր։ Չնայած նրան, որ նա երկար ժամանակ ապրել է Ռուսաստանում, Հայաստանը նրա համար մնում է Հայրենիք, այն վայրը, որի մասին նա խոսում է մեծ ջերմությամբ և շատ է մտահոգվում այն ամենի համար, ինչ կատարվում է Հայաստանում։
 
Դժվար է գտնել մի մարդու, ով ավելի ակտիվ և եռանդով կնպաստեր Հայաստանի և Ռուսաստանի միջև ջերմ, բարեկամական շփումներին՝ և սոցիալական, և տնտեսական, և մշակութային ոլորտներում։ Սա Ռուսաստանի հայերի միության և անձամբ Արա Աբրահամյանի մեծ վաստակն է։ Ռուսական իսթեբլիշմենթում Արա Արշավիրովիչը վայելում է մեծ վստահություն, նրա համար բաց են բոլոր աշխատասենյակների դռները, նույնիսկ ամենաբարձրերը, և դա մեծամասամբ նրա և գործարար, և մարդկային հատկանիշների շնորհիվ է»:
 
Իգոր Բարինով՝ Ազգությունների հարցերով դաշնային գործակալության (ԱՀԴԳ) ղեկավար